|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բոլորի, ներառյալ լրագրողների համար դատական նիստերի տեսանկարահանումը և ձայնագրումը, դրանց հրապարակումը լինելու է արգելված՝ մինչև գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Սա գործնականում նշանակում է, որ մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլևս հնարավոր չէ տեսագրել ու ձայնագրել նիստերը, քանի որ հիմնական դատալսումների փուլում պահպանվում է կողմերից յուրաքանչյուրի՝ դատաքննության ծավալը լրացնելու, այդ թվում՝ նոր վկաներ հարցաքննելու միջնորդությամբ հանդես գալու իրավունքը։ Ինքս համաձայն եմ այս օրենսդրական փոփոխությանը, քանի որ այն բխում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից, բայց կարող են լինել նաև այլ մեկնաբանություններ»,- գրել է նա։