|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 28-ին` ժամը 21.08-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետը վարարել է և լցվել քաղաքի մոտակա բնակավայրերը, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 27-ից` ժամը 18.00-ից, Սևանա լճից բաց է թողնվել 6 խ.մ/վ. ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խ.մ/վ. ջուր, ինչի հետեւանքով մասամբ ջուրը լցվել է Ջրառատ գյուղի տներից մի քանիսը:
Դեպքի մասին տեղեկացվել են «Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ տնօրենը, Հրազդանի քաղաքապետը, Սևան-Հրազդան կասկադի ավագ դիսպետչերը: Ժամը 23.00-ի դրությամբ` Սևանա լճից ջրի թողունակությունը նվազել է 1 խ.մ/վ., եւ հեղեղումը դադարել է: