|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Նացիստական Գերմանիայի ղեկավարների անձնական իրերը աճուրդի են հանվել. ըստ gazeta.ru-ի`հայտնում է Daily Mail-ը:
Վաճառվում են` Ադոլֆ Հիտլերի գուլպաներն ու փողկապները, Հերման Գյորինգի վարտիքներն ու կոշիկները, Հենրիխ Հիմլերի ձեռագրերը, նաև` Հիտլերի տիկնոջ` Եվա Բրաունի զգեստները:
Բացի այդ` վաճառքի է հանվել այն պարանի կտորը, որով Նյուրնբերգի դատավարությունից հետո կախել են «Գրոհային» թերթի գլխավոր խմբագիր Յուլիուս Շտրեյխերին:
Աճուրդը կկայանա հունիսի 16-ին Մյունխենի Hermann Historica աճուրդի տանը: Վաճառքի հանված իրերը պահվել են ամերիկացի Ջոն Լատիմերի հավաքածուում: Նա մահացել է 9 տարի առաջ: