|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բիաթլոնի աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել նացիստական սկանդալ. հաղորդում է Bild-ը:
«Յուգրա Կլասսիկի» կենտրոնում պաշտոնական ճաշկերույթի ժամանակ սեղանները ձևավորված են եղել աշխարհի ամենատարբեր թերթերով: Տպագրված հրատարակությունների մեջ եղել են 2 գերմանական նացիստական թերթեր: Ռուս դիզայներները վերցրել էին թերթերն ինտերնետից, բայց հոդվածները չէին կարդացել:
1933-ի հունվարին հրատարակված Der Angriff թերթում եղել է Յոզեֆ Գեբբելսի «Ռեյխսկանցլեր Հիտլեր» հոդվածը, իսկ Deutsche Allgemeine Zeitung-ի 1944-ի հունիսի 4-ի համարում եղել է «Ներխուժումն սկսված է» վերնագրով հոդված:
Աշխարհի առաջնության ծառայողական հարցերով կազմկոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Ժուրավլյովն արդեն ներողություն է խնդրել. «Ես ներողություն եմ խնդրում այս անհարմար դրության համար: Դիզայները գերմաներեն չի իմացել: Դա պատահական ընտրություն էր»: