Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Շվեդական աճուրդային տներից մեկը վաճառքի է հանել 7 նկար, որոնց հեղինակն է համարվում Ադոլֆ Հիտլերը:
«Եթե դրանք բնօրինակներ են, մենք նախատեսում ենք 100 հազար շվեդական կրոն (15.000 դոլար) ստանալ յուրաքանչյուրի համար»,- ասել է աճուրդի կազմակրեպիչներից մեկը:
Աճուրդն առաջացրել է տեղի հրեական համայնքի եւ կազմակերպությունների դժգոհությունը. տեղեկացնում է mignews.com-ը: «Ցավում ենք, որ մարդիկ նման բաներից են ցանկանում շահույթ ստանալ»,- ասել է Ստոկհոլմի հրեական համայնքի ներկայացուցիչներից մեկը:
Ադոլֆ Հիտլերը պնդում էր, որ արվեստն իր գլխավոր հետաքրքրություններից է: Համարվում է, որ Վիեննայում ապրելու տարիներին նա հազարավոր նկարներ ու բացիկներ է վաճառել: Այսօր աշխարհի տարբեր կոլեկցիոներներ ձգտում են ձեռք բերել նրա աշխտանքներից` չնայած դրանց գեղարվեստական արժեքի քննադատությանը: