կարևոր
7762 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 16:41
Հասարակություն

Աճուրդի է հանվել Ագրարայինի Խաղողագինեգործության գիտական կենտրոնի շենքը

Աճուրդի է հանվել Ագրարայինի Խաղողագինեգործության գիտական կենտրոնի շենքը

Կառավարության որոշմամբ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, ՀՀ Արմավիրի մարզ, Մերձավան համայնք Երևանյան խճուղի 2-րդ փակուղի թիվ 6 շենք հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կօտարվի դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 107 մլն 200 հազար դրամ: Այդ հասցեում տեղակայված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խաղողագինեգործության գիտական կենտրոնը (վարչական շենք, լաբորատորիաներ, գիտական գրադարան):

Զավեշտալին այն է, որ Կոմիտեի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացվել է գույքի տեղազննում, որի արդյունքում պարզվել է որ գույքը փաստացի չի շահագործվում և նշված հասցեում որևէ գործունեություն չի իրականացվում։

Առավել անհասկանալի է, որ գույքի օտարման հետ կապված ագրարային համալսարանի ռեկտորն ու ռեկտորատը տվել են իրենց համաձայնությունը: Խաղողի այգիների զանգվածային կրճատման, գյուղատնտեսության ոչնչացման պայմաններում միանգամայն օրինաչափ է , որ կրճատվի նաև ազգային ագրարային համալսարանի խաղողագինեգործության գիտական կենտրոնը, իսկ շենքը վաճառվի: