|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Բլեքբերնի» երկրպագու Էնդի Մաքսվելը ակումբի թույլտվությամբ աճուրդի է հանել «Իվուդ Պարկ» մարզադաշտի 11 մետրանոցի նշանակետով խոտածածկի այն հատվածը, որտեղից «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հավասարեցրել էր հաշիվը Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի` «Բլեքբերնի» հետ հանդիպմանը` 1:1:
Հիշեցնենք, որ գոլը համարվեց ՝ ոսկե: Այն Ֆերգյուսոնի թիմին բերեց 19-րդ տիտղոսը, որով էլ նրանք շրջանցեցին «Լիվերպուլի» ռեկորդը (18):
BBC-ին տված հարցազրույցում Մաքսվելն առաջարկել է նշանակետը գնել հենց Ռունիին: Ներկա պահին խոտածածկի այդ հատվածի համար առաջարկվող գումարը eBay-ում հասել է 1.000.000 մլն-ի: