|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով 4 տարվա ազատազրկման է դատապարտվել իր ստեղծած Mediaset հոլդինգի հետ կապված ֆինանսական մեքենայությունների համար, հայտնի լրագրող Բրունո Վեսպայի հետ զրույցում հայտնել է, որ չի պատրաստվում լքել իր հարազատ Իտալիան. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ, երբ սկսվեց դատավարությունը շատերը կարծում էին, որ Բեռլուսկոնին կլքի երկիրը, այդ հարցով նույնիսկ խաղադրույքներ էին արվում:
Սակայն Բեռլուսկոնին ասել է լրագրողին, որ 100 տոկոսանոց իտալացի է, իր արմատները Իտալիայում են, և ինքը երբեք չի լքի իր հայրենիքը:
Վեսպան նաև հետաքրքրվել է Բեռլուսկոնիից՝ ճի՞շտ է, որ նրա երեխաներն առաջարկել են վաճառել բիզնեսը և արտասահման մեկնել: Նախկին վարչապետը պատասխանել է. «Իմ երեխաները Իտալիայում իրենց զգում են այնպես, ինչպես հրեաները Հիտլերի օրոք»: