|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խորվաթիայում բնակվող հրեաները հայտնել են Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները բոյկոտելու մտադրության մասին, հաղորդում է Reuters-ը:
«Մենք այս որոշումը կայացրել ենք տեսնելով, թե ինչպես է կառավարությունը, խորհրդարանն ու նախագահը արձագանքում ուստաշների (հորվաթական ֆաշիստների ազգայնական-անջատական կազմակերպություն) փառաբանությանը: Խնդիրը ոչ միայն ուստաշների ողջույնով հուշատախտակն է, որը տեղադրվել է Յասենովաց քաղաքում, այլև Հոլոքոստի հետ կապված ամեն ինչը վերանայելու փորձերը», - ասել է հրեական համայնքի առաջնորդ Օգնեն Կրաուսը:
Աղբյուրի հաղորդմամբ` հրեական համայնքի զայրույթն առաջացրել է պատերազմի վետերանների միության ակցիան Խորվաթիայի անկախության համար: 2016 թվականի հոկտեմբերին նրանք հուշատախտակ են տեղադրել Յասենովաց քաղաքում` 1991-1995 թվականին Յուգոսլավիայի ազգային բանակի և սերբական ինքնապաշտպանական ուժերի հետ զոհված իրենց ընկերների հիշատակին:
Նշվում է, որ զոհվածների ազգանուններից բացի հուշատախտակի վրա փորագրված են ողջույնի խոսքեր, որոնք գործածել են խորվաթ աջ ծայրահեղական գրոհային-ուստաշները: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վերջիններս մի քանի տասնյակ հազարավոր հրեաներ, սերբեր, գնչուներ և հակաազգայնական խորվաթներ են ոչնչացրել Յասենովաց համակենտրոնացման ճամբարում: