|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Աֆրինում ռազմական գործողության ավարտից հետո թուրք զինվորները կշարունակեն չեզոքացնել ահաբեկչական վտանգը Իդլիբ նահանգում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կշարունակենք ահաբեկչության դեմ պայքարը` չնայած Աֆրինում գործողությունը դադարեցնելու մասին կոչերին: Գործողություն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է թուրք ժողովրդի կարծիքի և շահերի համաձայն: Այն բանից հետո, երբ մենք կհաղթենք ահաբեկիչներին Աֆրինում, մենք նրանց հարցերը կլուծենք նաև Իդլիբում»,- ասել է Էրդողանը:
Հունվարի 20-ին Թուրքիան քրդերի դեմ գործողություն էր սկսել սիրիական Աֆրինում: