|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեհաստանի իշխանությունները դատի են տվել շվեդ գեղանկարիչ Կառլ Միխայել ֆոն Հաուսվոլֆին, որը խոստովանել էր, որ իր նկարներից մեկը, որը ցուցադրվում է Լունդ քաղաքի պատկերասրահում, նկարել է Մայդանեկի համակենտրոնացման ճամբարի վառարաններից վերցրած մրով: Նկարչին ներկայացվելու է մարդկային աճյունը անարգելու մեղադրանք, եւ նրան սպառնում է 2-8 տարվա բանտարկություն. տեղեկացնում է BBC-ն:
Հասարակության վրդովմունքի արդյունքում Լունդի ցուցադրությունը փակվել է: Շվեդիայի հրեական համայնքի ղեկավար Սողոմոն Շուլմանը նկարչի արարքը որակել է «արգահատելի», իսկ Մայդանեկի համկենտրոնացման ճամբարի տեղում գործող թանգարանի տնօրենը դիակիզարանից մուր առեւանգելը կոչել է «աներեւակայելի բարբարոսություն»:
Հաուսվոլֆը մուրը գողացել էր 1989 թվականին, նկարում օգտագործել` 2010-ին: