|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության 22-րդ տուրի «Գալաթասարայ»-«Տրաբզոնսպոր» խաղում հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել:
Հանդիպման վերջնամասում գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել հյուրերի պաշտպան Կավանդային: Քաշքշուկի հետևանքով մրցավարի ձեռքից կարմիր քարտն ընկել է խոտածածկին, իսկ «Տրաբզոնսպոր»-ի ֆուտբոլիստներից մյուսը` Սալիհ Դուրսունը, վերցնելով քարտը, պահել է մրցավարի գլխավերևում, ինչից անմիջապես հետո հեռացվել է խաղադաշտից:
Հատկանշական է, որ այդ խաղում հյուրերը ստացել են 4 կարմիր քարտ: Հանդիպումն ավարտվել է «Գալաթասարայ»-ի հաղթանակով` 2:1 հաշվով: