|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մենք այսօր ուզում ենք կարմիր քարտ ցույց տալ այն բոլոր սրիկայություններին, որոնք տեղի են ունենում երկու դաշտերում: Էլ չենք նայում` իշխանությո՞ւն ես, թե՞ ընդդիմություն, անարդա՞ր ես` կարմիր քարտ քեզ»,- ԺԿ երիտասարդական համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Մի տեղ աբիժնիկներն են, մի տեղ` բիրտ իշխանավորները, բայց Հայաստանն էքսպերիմենտների համար չէ, հայ մարդը հալածանքի համար չէ»,- հավելեց նա` ընդգծելով, որ այսօր երիտասարդական քաղաքականությունը շատ թերի է. երեխան դպրոցից գնում է բանակ, բանակից գալիս է` ո'չ արհեստ ունի, ո'չ ուսում, ո'չ աշխատատեղ:
Այդ պատճառով ԺԿ-ն որոշել է ավելի շատ ուշադրություն դարձնել երիտասարդներին, արծարծել նրանց խնդիրները, որի հիմքն էլ կդրվի համագումարում: