|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմանաբնակ Խորեն Գևորը որակազրկվել է WBO-ի վարկածով երկրորդ միջին՝ 76,2 կգ քաշային կարգում, աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտի 10-րդ ռաունդում: Նրա մրցակիցը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին էր:
Մենամարտը թեժ էր: 2 մարզիկներն էլ անդրդվելի պայքար էին մղում: Շտիգլիցի հերթական դիպուկ հարվածից հետո` մենամարտի 3-րդ ռաունդում, Խորեն Գևորը ստացավ ձախ աչքի կոպի պատռվածք:
Այն բանից հետո, երբ մրցավար Մանֆրեդ Կյոխլերը 1 միավոր հանեց Խորեն Գևորից, կրքերը բորբոքվեցին, և 2 մարզիկներն էլ հայտնվեցին ռինգի հատակին: Այնուհետև Շտիգլիցի աջ աչքի շրջանում մրցավարը տեսավ պատռվածք և որակազրկեց մեր հայրենակցին:
Հուսահատված բռնցքամարտիկը նետվեց մրցավարի վրա և մի քանի հարված հասցրեց նրան, որից հետո անվտանգության աշխատակիցները հեռացրին հայ մարզիկին ռինգից:
Տեսանյութն այստեղ: