|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բռնքամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոն հայտարարել է, որ ստիպված է վաճառել BMW X5 մակնիշի ավտոմեքենան, որն իրեն նվիրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պեկինում օլիմպիական խաղերում չեմպիոն դառնալու առթիվ: Պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է:
«Հասկանալի է, որ չէի ցանկանա վաճառել մեքենան, բայց այդպես են ստիպում կյանքի որոշ հանգամանքներ: Նախ` գումար է պետք տուն կառուցելու համար, երկրորդ` գումար է պետք Օմսկի շրջանի օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է մարզիկը:
«Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ Տիշչենկոն մեքենան աճուրդի հանելու մասին գրել է իր պաշտոնական կայքում: Ավտոմեքենայի նախնական գինը 2.5 միլիոն ռուբլի է:
Տիշչենկոն մեծ սպորտից հեռացել է 26 տարեկանում` ծանր վնասվածք ստանալու պատճառով: Վերջին տարիներին նա եղել է Օմսկի շրջանի օրենսդիր խորհրդի պատգամավոր: