|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շվեյցարացի մրցավարը վան Պերսիին ցույց տված դեղին քարտով փչացրել է «Նոու Կամպում» կայացած հիանալի հանդիպումը: Սուլոցից հետո կատարված հարվածի համար, իսկապես, դեղին քարտ են ցույց տալիս, թեև` ոչ միշտ: Իսկ երկրորդ քարտը, ինչպես հայտնի է, հանգեցնում է հեռացման: Սակայն Բուզակայի սուլոցի և վան Պերսիի հարվածի միջև ընդամենը մեկ վայրկյան անցավ:
«Ամբողջ երեկո նա շատ վատ էր դատում խաղը: Չեմ հասկանում` ինչ էր նա անում: Նա խեղկատակ է: Հեռացումն անմիտ էր: Ինչպես ես կարող էի լսել սուլոցը, եթե շուրջս 95 հազար մարդ էր աղմկում: Մրցավարը փչացրեց այս հանդիպումը»,- ասել է Ռոբին վան Պերսին: