|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մենք աշխատում ենք ո՛չ զայրանալ, ո՛չ էլ զարմանալ վարչապետի աթոռը զբաղեցնողի գործողությունների վրա, որովհետև գիտենք՝ ում հետ գործ ունենք․ հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի՝ Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք անընդհատ ամաչում ենք և ափսոսում, որ Նարեկացի, Նժդեհ ու Դրո, Վարդան Դուշման ու Թաթուլ ծնած ազգին, ժողովրդին ղեկավարում է մի ծաղրածու, խեղկատակ, որը երկիրը բերել-հասցրել է անդունդի եզրին ու շարունակում է Քաջ Նազարի բախտով արշավը մեր գյուղերում։ Շարունակում է մատ թափ տալ համայնքների ու հիմնարկների ղեկավարների վրա, ՀՀ արժանապատիվ ու գիտակից քաղաքացիների վրա», - նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։