|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապարդյուն փորձում է հեռախոսային կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է հեռախոսով կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- նշել է նա:
Նշենք, որ Կրեմլը չի ընդունել այն փաստը, որ ռուսական օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: