|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին անձամբ ծանոթանալու նպատակով այսօր առավոտյան «թեժ գիծ» ծառայության հեռախոսազանգերին պատասխանում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա լսեց շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հարցեր: Բարձրացված որոշ խնդիրների առնչությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ:
Օրական «թեժ գիծ» շուրջօրյա ծառայությունը ստանում է 60-70 հեռախոսազանգ: Արձանագրված բոլոր դիմում-բողոքներն ուսումնասիրվում են և ստանում համապատասխան լուծումներ: