|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք անվստահության կամ փիար գործոնով է պայմանավորված այն աննախադեպ հանգամանքը, որ հենց նախարարն է պատասխանում առողջապահության նախարարության թեժ գծի զանգերին, պատասխանեց. «Անձնական փիարի հետ կապված խնդիր բացարձակապես չեմ տեսնում, դա քաղաքացիների հետ անմիջական շփման օպերատիվ միջոց է: Նաև սա մոտեցման հարց է, այլ ոչ` անվստահության գործոն»:
Նախարարը հավելեց, որ թեժ գիծը ստանում է տարեկան 12 հազար զանգ, որը վկայում է այն մասին, որ թեժ գծի հանդեպ վստահությունն աճել է մոտ երկուսուկես անգամ: Միաժամանակ, նախարարը նշեց, որ թեժ գիծը չպետք է դառնա միայն բողոքի գիծ, այլ օպերատիվ տեղեկատվություն ստանալու գործիք:
«Թեժ գծի հիմնական զանգերը ինֆորմացիոն բնույթ են կրում: Գովելի է, որ բնակչությունը վստահում է թեժ գծին և հետաքրքրվում իր իրավունքներով»,- ասաց նախարարը: