|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բողոքը, թե ինքը չի կարողանում զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Պորոշենկոն բողոքում է, որ չի կարողանում կապ հաստատել Պուտինի հետ: Իսկ ինչի՞ համար: Ցանկանում է քննարկել սեփական սադրա՞նքը: Առանց դրա էլ ամեն բան պարզ է: Ցանկանում է դարձյալ ՌԴ-ին մեղադրել ագրեսիայի նախապատրաստման մե՞ջ: Նա դրանով ամեն օր է զբաղվում: Բողոքե՞լ ճակատագրից: Սխալ հասցեով է դիմում: Խոսելու բան չկա»,- գրել է Պուշկովն իր թվիթերյան էջում:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետ, երբ ուկրաինական նավերը հատել են ՌԴ սահմանը և ձերբակալվել: