|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին փորձել է իրեն հաղորդավարի դերում` դարձել է «Ազատ ժամանակ» հաղորդման հաղորդավարը:
Քննարկման հիմնական թեման դարձել են ուկրաինական իրադարձությունները: Ժիրինովսկին հետաքրքրվել է՝ ինչո՞ւ և ի՞նչ պայմաններով է Ուկրաինայի նորընտիր նախագահը ցանկանում բարեկամանալ Ռուսաստանի հետ, իսկ երբ հաղորդավար Ալեքսեյ Եգորովը հաղորդավարի հարթակի տակից հանել է Պյոտր Պորոշենկոյի շոկոլադե կիսանդրին, Ժիրինովսկին այնքան է ոգևորվել, որ պոկել է կիսանդրու ականջը և կերել հեռուստադիտողների աչքի առաջ:
Նշենք, որ «Ռոշեն» ընկերության սեփականատիրոջը «շոկոլադե արքա» են անվանում: