|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո դատավորները խիստ մտահոգված են հեռացել: Քվեարկության արդյունքներով՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 70 դատավոր դեմ է քվեարկել Նաիրա Հովսեփյանին, սակայն վերջինիս հաջողվել է հավաքել 50+1 ձայն և ընտրվել հանձնաժողովի անդամ: Դատական համակարգում ներքին տհաճ խոսակցություններ են սկսվել, թե դատական համակարգը «անողնաշար» գտնվեց և մայիսի 2-ին ԲԴԽ-ից հեռացված դատավորին, որը մարդկանց իրավունքներն էր ոտնահարել, թույլ տվեց ընտրվել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Միգուցե դատական համակարգի 102 դատավոր չի ցանկացել դեմ գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դատավոր ընկերուհուն, կամ այլ խնդիր կա՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ դատական համակարգում մտահոգված են, որ արշալույսները խաղաղ չեն լինելու հանձնաժողովում, քանի որ վարչապետի տիկնոջ «աչք ու ականջը» գործուղվեց այնտեղ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։