|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀԿ-ում գտնում են, որ «հնարավոր» է ԲՀԿ պատգամավորներից եւս մեկի հարցը հայտնվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Բանն այն է, որ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանը հանձնաժողովի սենյակում է դրել ԲՀԿ դրոշը, ինչն էթիկայի խախտում է, որովհետեւ նման հանձնաժողովներում, որպես սիմվոլ, պետք է լինի պետական եւ ոչ թե «սեփական» դրոշը:
«Դա ուղղակի պարտադրանք է հանձնաժողովի մնացյալ անդամների նկատմամբ, էդպես որ գնա, պատից կկախեն իրենց մյուս սիմվոլը' Գագիկ Ծառուկյանի լուսանկարն էլ»,- նեղսրտել էին իրենց պատերին Սերժ Սարգսյանի նկարը կախած ՀՀԿ-ականները: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: