|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ կայքից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը առաջիկա շաբաթվա ընթացքում ծանրաբեռնված է աշխատելու. շաբաթվա բոլոր օրերին նիստեր են նշանակված, գրեթե բոլորը՝ Ա. Ռուստամյանի դիմումի, այսինքն՝ 83-ի գործի վերաբերյալ:
Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ աշխատանքային նման գրաֆիկը պայմանավորված է դեկտեմբերի 21-ի Ազգային ժողովի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորներին, որոնց վերաբերում է Ռուստամյանի դիմումը, հանձնաժողովում լսելու անհրաժեշտությամբ: Էթիկայի հանձնաժողովը պլանավորում է հինգ օրվա ընթացքում լսել բոլոր 83 պատգամավորներին կամ նրանց ներկայացուցիչներին: Ըստ այդմ` էթիկայի հանձնաժողովի նիստին կանչված են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահներ Շարմազանովն ու Նաղդալյանը, ինչպես նաև հանրապետական և ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները:
ԱԺ կանոնակարգը չի պարտադրում պատգամավորների ներկայանալը էթիկայի հանձնաժողովի նիստին, և կանխատեսումներ են հնչում, որ բոյկոտողներր կշարունակեն բոյկոտել: Սույն գործով վերջնական որոշումը էթիկայի հանձնաժողովը պլանավորում է կայացնել փետրվարի 1-ին: