|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր քննարկել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումի հետ կապված հարցը և որոշել կարճել դրա վարույթը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովին ուղղված դիմումում, մասնավորապես, տեղեկացրել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունից ստացել է գրություն, որով իրեն առաջարկվում է գլխավորել օրաթերթի խմբագրական խորհուրդը:
ԱԺ էթիկայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը լրագրողներին ասել է, որ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, պատգամավորը եզրակացություն է ներկայացնում նրա նշած աշխատանքը, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ, սակայն դա վերաբերում է այն դեպքերին, երբ խոսքը վճարովի աշխատանքի մասին է, մինչդեռ Ն.Փաշինյանը դիմել է անվճար հիմունքներով աշխատանքի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, այդ իսկ պատճառով դիմումի վարույթը կարճվել է: