|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի սահմաններն անառիկ են, մեր երկրի զինված ուժերը հուսալիորեն պաշտպանում են սահմանները: Դիրքերի նշագծերում փոփոխություններ չեն կատարվել, հակառակորդի առաջխաղացում նույնպես գրանցված չէ: Սեփական թիկունքում հենակետ տեղադրելը դեռ չի նշանակում առաջխաղացում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական և հայաստանյան որոշ լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ ադրբեջանական զինուժը Նոյեմբերյանի սահմանագոտում՝ ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին հենակետ է տեղադրել:
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այն բարձունքը, որի վրա տեղակայվել է դիտակետը, երբեւէ հայկական կողմի վերահսկողության տակ չի եղել: «Չի եղելը չի նշանակում, որ չի լինելու»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ այդ սարի վրա դիտակետ տեղակայելը որեւէ ձեռքբերում չի ներկայացնում: