|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Շիրակ»-ի` հարձակվողական ոճի կիսապաշտպան` իվուարցի Դրիսա Դիարասուբան, ով հոկտեմբերից կրկին սկսել էր մարզվել «Շիրակ»-ի կազմում, այսօր արդեն համարվում է «Շիրակ»-ի ֆուտբոլիստ։ Ըստ ակումբի պաշտոնական կայքի` նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը։
Նշենք, որ Դրիսա Դիարասուբան «Շիրակի» կազմում հանդես է եկել 2014թ. օգոստոսից, Հայաստանի առաջնություններում անցկացրել է 29 հանդիպում, իսկ Եվրոգավաթներում՝ 5 հանդիպում։ Թիմի կազմում Դիարասուբան 2014/15 մրցաշրջանում դարձել է վեց գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։