|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Շիրակ»-ը շարունակում է նախապատրաստվել Եվրոպա Լիգայի հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմը լրջորեն համալրում է կազմը կարևոր հանդիպումներից առաջ: Երեկ ակումբը պայմանագրեր կնքեց երկու նոր ֆուտբոլիստների հետ:
Ազգությամբ հայ՝ 18-ամյա պաշտպան Անդրեյ Գամալյանը, ով արդեն երկու շաբաթ էլ փորձաշրջան էր անցնում «Շիրակ»-ի կազմում, մեկ տարվա պայմանագիր կնքեց թիմի հետ: Գամալյանը մինչև 2015թ. մայիսի 31-ը վարձակալությամբ հանդես կգա «Շիրակ»-ի կազմում: Հիշեցնենք, որ նա «Կրասնոդար»-ի սան է:
«Շիրակ»-ին է միացել նաև «Կրասնոդար»-ի մեկ այլ սան՝ 18-ամյա երիտասարդ դարպասապահ Վսեւոլոդ Երմակովը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Երմակովն էլ վարձակալության հիմունքներով հանդես կգա թիմում և կմասնակցի միայն Եվրոպա Լիգայի խաղերին: