|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի գործող փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել 3 աֆրիկացի ֆուտբոլիստների հետ:
Գանացի կենտրոնական պաշտպան` 24-ամյա Էդվարդ Կպոդոյի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և կգործի մինչև 2015թ. հուլիսի 31-ը: Կպոդոյի վերջին ակումբը եղել է Ռուսաստանը ներկայացնող «Շիննիկ» թիմը:
Կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան` 19-ամյա Ստիվ Անոմայի պայմանագիրը նախատեսված է երեք տարով և կգործի մինչև 2017թ. հուլիսի 31-ը: Անոման ԱՍՖԱ ակադեմիայի սան է:
Կոտդիվուարցի հարձակվողական ոճի կիսապաշտպան` 20-ամյա Դիարասուբա Դրիսսայի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Դրիսան Ակադեմիա Իվուարից վարձավճարով է տեղափոխվել «Շիրակ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի ղազախական Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ: