|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարավաֆրիկյան Հանրապետության ամենահարուստ մարդը` Պատրիս Մոտսեպեն, որոշել է իր կարողության կեսը նվիրաբերել աղքատների օգնության հիմնադրամին, որը ստեղծել է նրա ընտնաիքը: 51-ամյա գործարարի կարողությունը, ըստ Forbs ամսագրի, 2,65 մլրդ դոլար է:
Մոտսեպեն հայտարարել է, որ այդ կերպ է արձագանքել Բիլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆետի կոչին` միանալ «Օգնության խոստում» նախաձեռնությանը: Ամերիկացի միլիարդատերերը աշխարհի հարուստներին առաջարկել էին իրենց միջոցների մի մասը տրամադրել մարդասիրական նպատակների: Ընդ որում` արդեն 70 մեծահարուստ է արձագանքել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: