|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիի «Շիրակ»-ը պայմանագրեր է ստորագրել երեք ֆուտբոլիստների հետ՝ ամերիկացիներ Էդեր Սմիթ Արեոլանի և Էդգար Էսպինոզանի, ինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամ Ռումյան Հովսեփյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, վերջինս սկսել է գյումրեցիների հետ մարզվել երեկվանից։
Բոլոր երեք պայմանագրերն էլ նախատեսված են մինչև սույն թվականի հուլիսի 31-ը։
Գյումրեցիների մարզչական շտաբը հրաժարվել է իվուարցիներ Կուակու Նդրի Մարսել Լեինսենի, Դիոն Սեդե Ջունի, Կուադիո Էմանուել Կլավիուսի ծառայություններից։ Վերջինս «Շիրակ»-ի կազմում հադես է եկել «ԼԱ Գելեքսի»-ի հետ խաղում։ «Շիրակ»-ի ճամբարից հեռացել են նաև Սևակ Փարսադանյանը (Ռուսաստան) և սերբ Դարկո Ռադոսավլևիչը։
Վաղը` փետրվարի 17-ին, «Շիրակ»-ը կմեկնի Սոչի` երկրորդ ուսումնամարզական հավաքի: