|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանը Սիրիայում իր գործողությունն իրականացնում է առանց Անկարայի շահերը հաշվի առնելու։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը, մտնելով Սիրիայի տարածք և իմանալով, թե որքան կարևոր է դա Թուրքիայի համար, հաշվի չի առել թուրքական նախազգուշացումները: Դուք մեր սահմանին սպանում եք մեր ցեղակիցներին, ավելացնում եք փախստականների հոսքը դեպի մեր երկիր, խախտում եք մեր օդային տարածքը: Սա արդեն չափազանց է»,- ասել է նա:
Դավութօղլուն նաև հավելել է, որ յուրաքանչյուր երկիր, որը Թուրքիայից հարգանք է ակնկալում, պետք է հարգի նրան։