|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ընդունել է Սիրիայի ընդդիմության` «Սիրիայի ազգային խորհուրդի» ներկայացուցիչներին:
Սիրիացի ընդդիմադիրները նախ Կահիրեում հանդիպում են ունեցել Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչների հետ, այնուհետ ժամանել են Անկարա:
Թուրքական «Միլլիեթը», հղում անելով դիվանագիտական աղբյուրների, նշում է, թե Արաբական պետությունների լիգայում ունեցած հանդիպումից հետո գլխավոր քարտուղար Նեբիլ ալ Արաբին զանգահարել է Դավութօղլուին եւ տեղեկացրել հանդիպման արդյունքների մասին:
Ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն նշել է, թե Սիրիայի ապագան սիրիացի ժողովրդի ձեռքում է, եւ անհրաժեշտ համարել, որ սիրիացի ընդդիմադիրների աշխատանքն ուղղված լինի երկրում խաղաղ ճանապարհով ժողովրդավարություն հաստատելուն: