|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մերժել է Իսրայելի պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հանդիպման հրավերը: «Իսրայելի հետ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու համար Իսրայելը նախ Թուրքիայի պահանջները պիտի կատարի: Իսկ դա թերթերի հրապարակումների միջոցով չի լինի, սկզբունքային մոտեցում է պետք»,- ասել է Դավութօղլուն` ակնարկելով, որ Ավիգդոր Լիբերմանը իր հրավերը փոխանցել էր Jerusalem Post-ի միջոցով։
Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Jerusalem Post պարբերականում հրապարակված հոդվածով Դավութօղլուին հրավիրել էր Երուսաղեմ թուրք-իսրայելական հարաբերությունները քննարկելու: