|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Կալիֆոռնիայի Մոնտեբելո քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ջեք Հաջինյանի գլխավորությամբ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Քննարկվել են Ստեփանակերտ-Մոնտեբելո քույր-քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախի մայրաքաղաքի և Մոնտեբելոյի միջև կապերի հետևողական խորացումն ու ընդլայնումը՝ այն համարելով անկեղծ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ընդօրինակելի տարբերակ: