|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում անցկացված խաղաղ հանրահավաքը երեկ երեկոյան վերաճել է ջարդի ու ոստիկանության հետ ընդհարումների: Ձերբակալվել է 80 մարդ, վիրավորվել 5 ցուցարար եւ 3 ոստիկան:
Reuters-ը տեղեկացնում է, որ եթե «Գրավիր Օքլենդը» ակցիան սկզբում անցկացվել է հիմնականում խաղաղ, ապա երեկոյան դրա մասնակիցները սկսել են կոտրել խանութների ցուցափեղկերը, հրդեհել մեքենաներ եւ այլն: Երկրի ֆինանսական քաղաքականության դեմ ուղղված բազմահազարանոց ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ անկարգություններն իրականացրել են ցույցի հետ կապ չունեցող «անարխիստ երիտասարդները»: