|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարսելի ոստիկանությունը 2 տղամարդու է ձերբակալել` ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Ըստ օպերատիվ տվյալների, ձերբակալվածներն ահաբեկչական գործողություններ էին ծրագրում ապրիլի 23-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում: Նշվում է, որ ոստիկանները որոնում էին կասկածյալներին նախորդ շաբաթվա վերջից և երկուսին էլ ձերբակալել են մի քանի րոպեի տարբերությամբ, գրում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:
Ձերբակալվածների մասին դեռևև տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ նրանցից մեկը կալանավայրում ծայրահեղական իսլամիզմի գաղափարներով է տարվել: Քննիչները խուզարկություններ են ակցկացնում նրանց վարձակալած բնակարանում:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին տուրը կանցնի ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Անցած 2 տարում ծայրահեղական իսլամիստների գրոհներից երկրում ավելի քան 230 մարդ էր զոհվել: