|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ենի Շաֆաք» թուրքական թերթը հոկտեմբերի 4-ի համարում տեղեկացնում էր, որ Դիարբեքիր քաղաքում ոստիկանները ձերբակալել են 2 ֆրանսահայերի`տեղի ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով: Նրանցից առաջինը «Ազգի» հատուկ թղթակից եւ Փարիզում լույս տեսնող France-Armenie հանդեսի աշխատակից Տիգրան Եկավյանն է (որդին` Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժնի տնօրեն Զավեն Եկավյանի), իսկ երկրորդը` ծագումով Թուրքիայից Էյուպ Սուլթան Դեմիրչիկը:
Թեթի տվյալներով` խուզարկության ընթացքում երկու ֆրանսահայերի մոտ, իբր, գտնվել են փաստաթղթեր, որոնք փաստում են քրդական ՔԲԿ-ի հետ նրանց ունեցած սերտ հարաբերությունները: Բարեբախտաբար, տարբեր միջամտությունների շնորհիվ, հաջորդ օրը, հոկտեմբերի 5-ին, Տիգրան Եկավյանն ազատ է արձակվել եւ նույն օրը վերադարձել է Փարիզ: Մանրամասները`առաջիկայում: