|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին եւ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին:
ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրերի խնդրանքով Վասիլի Աթաջանյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը` կանգ առնելով Արցախյան ազատագրական շարժման պատճառների եւ հիմնական փուլերի վրա, ինչպես նաեւ տեղեկացրել է հակամարտության կարգավորման գործընթացի ներկա իրավիճակի մասին` ընդգծվելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ղեկավարությանը ԼՂՀ-ին հատկացրած ֆինանսական աջակցության համար: