|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կալիֆոռնիայի համալսարանի «Մերջ» կառավարման դպրոցի նախկին դեկան և պատվավոր պրոֆեսոր Դեյվիդ Հ. Բլեյքը այս ամիս ստանձնել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարի պաշտոնը. տեղեկացնում են Ամերիկյան համալսարանից:
«Ինձ համար պատիվ է այս պաշտոնում ընտրվելը,- նշել է Բլեյքը,- ՀԱՀ-ի կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետը տարածաշրջանի առաջատարներից է և ես տպավորված եմ ուսանողների, դասախոսների և աշխատակիցների ցուցաբերած նվիրումից համալսարանի, կառավարման ու տնտեսագիտության ֆակուլտետի, ինչպես նաև համալսարանի շրջանավարտների և գործարար հանրության հանդեպ»:
Պրոֆեսոր Բլեյքը «Բետա Գամա Սիգմա»-ի` միջազգային բիզնես կազմակերպության, Բարոյագիտական բիզնեսի կառավարման կենտրոնի տնօրենն է: Նա նաև Կալիֆոռրնիա նահանգի որակավորված միջնորդ / հաշտարար է` մասնագիտացած կառավարման, աշխատանքային և ընտանեկան հարցերի միջնորդության ոլորտում: