|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է գումար հատկացնել գյուղատնտեսության նախարարությանը, իսկ որոշումը վերաբերում է Տավուշի մարզին. սահմանամերձ Այգեհովիտ համայնքում կրակահերթերի պատճառով խաղողի բերքահավաք չի կազմակերպվել, և խաղողը փչացել է: Պահուստային ֆոնդից գումար պետք է հատկացվի՝ վնասի չափը փոխհատուցելու համար:
Վարչապետը հավելեց, որ սահմանապահ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության ներքո, և քանի որ սահմանային լարվածության պատճառով հնարավոր չի եղել իրականացնել խաղողի բերքահավաք, պահուստային ֆոնդից կփոխհատուցեն բերքի արժեքը: