|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է, որ կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի մարտի վերջին ցրտահարության արդյունքում տուժած գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի, իսկ 100 տոկոսով` հողի հարկի հետ կապված ծախսերը:
Գևորգյանը նշել է, որ ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն՝ կառավարությունը ծավալուն աշխատանք է կատարել և գույքագրել բնության տարերքի առաջացրած խնդիրներն ու պատճառած վնասները, ինչպես նաև իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ առաջնահերթ կարգով խնդիրը կարգավորելու և հասցված վնասները մեղմելու համար:
Փոխվարչապետն ընդգծել է, որ այս պահին ամենաառանցքային հարցը գյուղացիական տնտեսությունների համար բանկերի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ու վարկերի հետագա մարման կապակցությամբ առաջացող հնարավոր խնդիրների լուծումն է: