|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ագրոգյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ գյուղացուց ցորենը վերցնում են 130-140 դրամով, իսկ մեկ կիլոգրամ հացը վաճառում 400 դրամով:
Ըստ նրա` տարին ծանր էր գյուղմթերքի արտադրման համար, ոռոգման համակարգերը նորմալ չէին գործում: «Յուրաքանչյուր ջրամբարի գլխին կա ՀԷԿ և այդտեղից էլ ջրասակավություն է առաջանում: Գյուղացիների ջրի վրա բիզնես են անում»,- ասաց Բերբերյանը:
Նա նաև անդրադարձավ վերջին շրջանում հայտարարված` սպասվելիք ցրտահարություններին և դրան հետեւած բերքահավաքին: Ըստ Բերբերյանի` երկրում կան մարդիկ, որ հատուկ ստեղծված են` աժոիտաժ ստեղծելու համար: Նա հայտարարեց, որ գյուղատնտեսության նախարարությունը ցրտահարության մասին հայտարարությամբ հանդես չի եկել, և գյուղացիների կրած վնասները թող փոխհատուցեն նրանք, ովքեր հանդես են եկել նման հայտարարությամբ: «Մենք հիմնվում ենք մեր գիտելիքների վրա, ո'չ արբանյակներ ունենք, ո'չ էլ համակարգիչ»,- ասաց Բերբերյանը:
Ըստ նրա` պետք է դիմել կառավարությանը` մշակել օրենք գյուղմթերք արտադրողի մասին, տալ արտոնություններ ֆերմերներին` 3-5 տարով ազատելով հարկերից: