|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիովին մեկուսացվել է դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի աշխատանքներից: Շարմազանովը որեւէ ձեւով ընդգրկված չէ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած շտաբում: Փոխարենը, սույն շտաբում կարեւոր գործառույթներ են ստանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանը, ՎՊ փոխնախագահ Լեւոն Յոլյանն ու Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Այն, որ վարչապետն ու Շարմազանովը միմյանց, մեղմ ասած, չեն համակրում, գաղտնիք չէ. «Այո»-ի շտաբից Շարմազանովին մեկուսացնելը, սակայն, ըստ ՀՀԿ-ականների, միայն այդ վերաբերմունքի հետեւանքը չէ, այլ նաեւ այս ամռանը մի քանի ՀՀԿ-ականների անվան հետ կապված սեքս-սկանդալը, որի գործով ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը դեռ անազատության մեջ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: