|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անունները: Մինչ օրս ամենահավանական թեկնածուն համարվում էր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:
Նրա նշանակումը գրեթե հաստատել էր ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել էր, որ հնարավոր է հենց Կարեն Կարապետյանը նշանակվի ԱԺ նախագահ:
Սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է ԱԺ ղեկավար կազմն ամբողջությամբ երիտասարդացնել, բացառապես իր մարդկանց նշանակել ԱԺ առանցքային պաշտոններում։
Ըստ այդմ, ՀՀ ԱԺ VI գումարման ԱԺ նախագահ է նշանակվելու ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը նշանակվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: