|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 6-ին կայանալու է սահմանադրական հանրաքվեն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և միանալու է «Այո»-ի քարոզարշավին:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե իրենց կուսակցության «Այո»-ի քարոզարշավը ո՞ր փուլում է: Բաբայանը նախ վրդովված ասաց, որ զարմանում է լրագրողների հետաքրքրասիրության վրա, ապա նշեց. «Բոլորը սևեռվել են ԲՀԿ-ի առաջիկա քարոզչական քայլերի ուղղությամբ, բայց դա այդքան տրագեդիա կամ մեծ իրադարձություն չէ»:
ԲՀԿ-ականի խոսքով` իրենք «այո» են ասել և այսօր էլ, վաղն էլ հանդիպումներ ու քննարկումներ են անցկացնելու: «Խոսում ենք, եթերներ ենք գնում: Ի՞նչ է, պետք է անպայման Ազատության հրապարակում հանրահավա՞ք անենք, որ ստացվի` քարոզարշավ ենք անում: Մենք առանձին էլ ենք քարոզարշավ անցկացնելու, և ինչո՞ւ չէ, լինելու է համագործակցություն այն ուժերի հետ, որոնք ասում են` «այո», և աշխատելու են մեր կոորդինացիոն խորհրդի հետ, որը գլխավորելու է կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը»,- ընդգծեց Բաբայանը` հավելելով, որ հասարակությանը իրազեկելու նպատակով ԲՀԿ կառույցների ղեկավարներին տրված են համապատասխան հանձնարարականներ: