|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը, որը կազմակերպվելու է Գրանադայում, կարող է խթանել տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս կարծիքը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին:
«Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացման համար»,-ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություններ են ստեղծվել։