|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը օրերս Վրաստան կատարած այցից վերադարձել է կրթական ոլորտի հետ կապված մի շարք գաղափարներով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ Վրաստանի հայկական դպրոցներում բողոքում են հայերեն գրքերի թարգմանության որակից: Այդ իսկ պատճառով այսուհետ, մինչեւ հրատարակելը, հայերեն գրքերը կուղարկվեն Հայաստան, որպեսզի մեր մասնագետները սրբագրեն ու խմբագրեն դրանք:
Ա.Աշոտյանը նաեւ նշեց, որ Հայաստանը կշարունակի հայկական դպրոցներին ուսումնակրթական, գիտական, մեթոդական աջակցություն ցուցաբերել` գրականություն եւ այլ կրթական պարագաների մատակարարելով:
«Իմ գործընկեր եւ ընկեր վրաց նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ այս ուսումնական տարվանից վերականգնվում է հայոց լեզվի լիարժեք դասավանդումը»,- ուրախությամբ նշեց նախարարը:
2010-ին Վրաստանից շուրջ հարյուր հայ ուսուցիչ վերապատրաստվեց Հայաստանում, այս տարի եւս հարյուրից ավելի ուսուցիչներ կվերապատրաստվեն` արդեն Վրաստանում:
«Այս փոխադարձ հետաքրքրությունն իրականում շատ կարեւոր է»,- ասաց նախարարը: