|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ռուսական գազից, քանի որ Անկարան և Մոսկվան խնդիրներ չունեն էներգետիկ ոլորտում համագործակցության հետ կապված:Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռիզա Ալաբոյունը. հայտնում է РИА Новости-ն։
«Պետք է իմանալ, որ մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը մեզ համար լավ մատակարար է, իսկ մենք նրա համար՝ լավ գնորդներ, գազի մոտ 60 %-ը մենք ստանում ենք ՌԴ-ից: Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Անգամ եթե կան ինչ-որ հարցեր, մենք կգտնենք դրանց լուծման ուղիները»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը սպառնացել էր, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից՝ Սիրիայում շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: